Ղրիմում ներդրողները կազատվեն հարկերից. Մեդվեդև

MedvedevՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ղրիմում ներդրողներին կազատեն մի շարք հարկերից՝ մինչև 10 տարի ժամկետով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ղրիմում ազատ տնտեսական գոտու վերաբերյալ օրենքի նախագծերի շրջանակում, ինչպես ընդգծել է ՌԴ վարչապետը, նախատեսվում է նաև «ազատ դրոշի և հարմար նավահանգստի» ռեժիմի սահմանում նավահանգիստներում, ինչը կդյուրացնի մաքսային գործընթացները:

Մեդվեդևի խոսքով՝ կառավարությունում հույս ունեն, որ նման միջոցները կխթանեն թերակղզում գործնական ակտիվությունը և կապահովեն ներդրումների հոսք:

Մեկնաբանել