Նոյեմբերի 1-4-ը ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

10689904_797910726917459_2041074444095485679_nՀոկտեմբերի 31-ին հանրապետության արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացնոմ է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, օդի ջերմաստիճանը 31-ին արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-4-ը ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-ին, 3-ին սպասվում են տեղումներ, 4-ին` առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել