Պորոշենկոն առաջարկել է վարչապետի պաշտոնում թողնել Յացենյուկին

http://photo.unian.netՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկել է վարչապետ Արսենի Յացենյուկին կրկին գլխավորել կառավարությունը: Նման նախաձեռնությամբ Ուկրաինայի նախագահը դիմել է «Պետրո Պորոշենկոյի դաշինք»-ին: Այս առաջարկության մասին Պորոշենկոն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Առաջարկել եմ «Պետրո Պորոշենկոյի դաշինք»-ին վարչապետի պաշտոնում առաջադրել Արսենի Յացենյուկին», – գրել է նախագահը սոցցանցում:

Ուկրաինայում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 26-ին։

Նախնական արդյունքներով՝ ոչ մեծ առավելությամբ առաջատար է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի և Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է, որը ստացել է ձայների 22,16%-ը, իսկ «Պետրո Պորոշենկոյի դաշինքը» հավաքել է քվեների 21,83%-ը:

Յացենյուկը «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը գլխավորում է ընթացիկ տարվա սեպտեմբերից: Նա Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է փետրվարին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո: Յանուկովիչը նաև եղել է Եվրամայդանի առաջնորդներից:

Մեկնաբանել