Ուկրաինայի և Եմ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում

Poroshenko_eu_associationՈւկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերի 1-ից մասնակի ուժի մեջ է մտնում:Միաժամանակ՝ ազատ առևտրային գոտու ստեղծման մասին մի շարք դրույթներ չեն գործի առնվազն մինչև 2015թ. վերջ:

Ինչպես գրում է BBC-ն, Կիևը հետաձգել է այս դրույթների իրականացումը Մոսկվայի ճնշման ներքո, ըստ որի՝ իր շուկան կողողվի եվրոպական էժան ապրանքներով, որոնք կմատակարարվեն Ուկրաինայի միջոցով:

Ասոցացման համաձայնագրի իմաստը առևտրային հարաբերությունների աստիճանական ազատականացման մեջ է, որի արդյունքում Բրյուսելը ուկրաինական ապրանքներին ազատ մատչում է տրամադրում եվրոպական շուկա: ԵՄ-ը նաև Կիևին տրամադրում է տեխնիկական և նյութական աջակցություն՝ եվրոպական տնտեսական կանոնադրությանը հարմարվելու համար:

Այս ամենի դիմաց ԵՄ-ը պահանջում է, որ նման համաձայնագիր կնքած երկիրը պահպանի որոշակի չափանիշներ մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում, պայքար մղի կոռուպցիայի դեմ, տնտեսական բարեփոխումներ կատարի և ամրապնդի իրավունքի գերակայությունը:

2013թ․ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ ելնելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ չի հրաժարվում եվրաինտեգրումից։ Սա հանգեցրեց զանգվածային ցույցերի, որի արդյունքում Յանուկովիչը պաշտոնանկ արվեց:

Ուկրաինայի նոր իշխանությունները Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը Բրյուսելում ստորագրեցին ընթացիկ տարվա մարտի 21-ին, իսկ տնտեսական մասը՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագիրը, հունիսի 27-ին։

ԵՄ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սեպտեմբերի սկզբին կայացած բանակցություններն Մոսկվային հաջողվեց հասնել ազատ առևտրի գոտու մասին դրույթի իրականացման հետաձգմանը մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը:

Մեկնաբանել