Բորուսիան չկարողացավ դիմադրել Բավարիային

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ և վաստակած 24 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Բորուսիան» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց Բունդեսլիգայում և վաղը «Ֆրայբուրգի» հաղթանակի դեպքում կնահանջի նախավերջին` 17-րդ հորիզոնական:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր խաղում էր հենակետայինի դիրքում, մասնակցեց ամբողջ հանդիպմանը և միանշանակ լավագույնն էր դորտմունդցիների կազմում:

Հանդիպման 31-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Ռոյսը, 72-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին, գրավելով իր նախկին թիմի դարպասը, հավասարեցրեց հաշիվը, իսկ 86-րդ րոպեին Արիեն Ռոբենը գերազանց իրացրեց Ֆրանկ Ռիբերիի վաստակած 11 մետրանոցը և հաղթանակ պարգևեց «Բավարիային»:

Մեկնաբանել