Այրումում փայտ են այրում. գազը թանկ է

Լոռու մարզի Այրում գյուղում երկու տարի առաջ գազատար է կառուցվել, սակայն մինչ այժմ ընդամենը տասը տնտեսություն է գազ սպառելու դիմում ներկայացրել: Գազի թանկության պատճառով մարդիկ նախընտրում են փայտ վառել։