Վայոց ձորը նոր մարզպետ ունի

Վայոց Ձորի նոր մարզպետը: Ֆոտոլուր: Վայոց Ձորի նոր մարզպետը: Ֆոտոլուր:

Կառավարության նոյեմբերի 6-ի որոշմամբ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Հարություն Սարգսյանը։

Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը իր դիմումի համաձայն այս պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 23-ին։ Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա նշանակվել էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Հարություն Սարգսյանը 2008թ․ զբաղեցնում էր Վայքի քաղաքապետի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2008թ․ հունվարից հոկտեմբերը, Վայոց Ձորի մարզպետի տեղակալն էր։

1996-1999 թթ․ Սարգսյանը եղել է Վայքի շրջանի հարկային տեսչության պետ, 1999-2001 թթ․՝ Վայոց ձորի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ։ 2001-2005 թթ․ զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Վայոց ձորի մարզային վարչության պետի պաշտոնը, իսկ 2005-2008 թթ․՝ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Եղեգնաձորի տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Մեկնաբանել