Հոլիվուդում ցանկանում են Պուտինի մասին ֆիլմ նկարել

putinՀոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը ցանկություն է հայտնել փաստագրական ֆիլմ նկարահանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին Սթոունն ասել է «Ռիա նովոստի» գործակալության հետ հարցազրույցում: Սթոունի խոսքով՝ ինքը ցանկանում է այդպիսով ամերիկացիներին շատ իրադարձությունների վերաբերյալ ցույց տալ այընտրանքային տեսակետ:

«Մենք մտադիր չենք Պուտինի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել, սակայն ես նրանից հարցազրույց կվերցնեի՝ ցույց տալու համար տեսակետը, որ ամերիկացիները չեն ցանկանում լսել»,- ասել է Սթոունը:

Վերջերս ԱՄՆ-ում լույս է տեսել Սթոունի «ԱՄՆ չպատմված պատմությունը» գիրքը, որում առաջարկում է ԱՄՆ պատմությունը դիտարկել նորովի: «Ցանկացած երկիր թաքցնում է  բացասական պահերը, պետության համար դժվար է լինել ինքնաքննադատ, սովորաբար բոլորն իրենք իրենց շատ են սիրում… Ես չեմ ասում՝ պատմությունը, որ սովորեցնում են երիտասարդությանը, ճիշտ չէ, սակայն այն մասնատված է»,- ասել է Սթոունը գրքի մասին:

Նա Մոսկվայում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլիմի սցենարը հաստատելու համար: Այն հենվում է Սնոուդենի նախկին փաստաբան Անատոլի Կուչերենի՝ «Ծովահրեշի ժամանակը» գրքի վրա:

Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ 2013թ․ օգոստոսի 1-ին նրան Ռուսաստանում մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան էր տրամադրվել։

Հայրենիքում Սնոուդենին մեղադրում են լրտեսության մեջ։

Պուտինի մասին 2011թ. 8-մասանի փաստագրական ֆիլմ է նկարել ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Անդրեյ Կառաուլովը:  2007թ. ֆրանսիացի  ռեժիսորներ Ժան Միշել Կարեն և Ջիլ Էմերին «Պուտինի համակարգը» անվամբ ֆիլմ են նկարել Պուտինի  կենսագրության, կարերիայի և քաղաքականության մասին: