Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

IMG_5361

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի երրորդ տուրում նույնպես ոչ-ոքի խաղաց և այժմ իր ակտիվում ունի 1.5 միավոր: Դին Լիրենի հետ խաղում Լևոնը շատ մոտ էր հաղթանակին. երկար ժամանակ մեկ զինվորի առավելություն ուներ, սակայն 64-րդ քայլում կոպիտ սխալ գործեց, ինչի արդյունքում չինացի շախմատիստը կարողացավ ոչ-ոքի կորզել:

Այսօր կայացած մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները` Պետեր Լեկո – Վլադիմիր Կրամնիկ` 0.5 – 0.5, Էռնեստո Ինարկիև – Բորիս Գելֆանդ` 0.5 – 0.5, Ալեքսանդր Գրիշչուկ – Ալեքսանդր Մորոզևիչ` 1 – 0:

Այսպիսով, երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը բացարձակ արդյունքով` 3 միավոր, գլխավորում է Գրիշչուկը, Կրամնիկը 2 միավորով երկրորդն է, Արոնյանը, Լեկոն և Լիրենն ունեն 1.5-ական միավոր, Մորոզևիչն ու Գելֆանդը` մեկական, իսկ Ինարկիևը կես միավորով եզրափակում է աղյուսակը:

Մեկնաբանել