Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ բասկետբոլիստների ցուցակը։ Ըստ այդ ցանկի՝ աշխարհում ամենաշատը վաստակում է «Քլիվլենդի» թիմի առաջատար Լեբրոն Ջեյմսը։ Նախորդ տարի Ջեյմսը ստացել է 72.3 միլիոն դոլար եկամուտ։
«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Քոբի Բրայանտն այս ցուցակում 2-րդն է՝ 61.5 մլն դոլարով, իսկ «Չիկագոյի» խաղարկող Դերիկ Ռոուզը 36.6 միլինով՝ 3-րդը։
Ըստ Forbes-ի՝ ամենաշատ վաստակող բասկետբոլիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
1. Լեբրոն Ջեյմս («Քլիվլենդ») – 72,3 մլն
2. Քոբի Բրայանտ («Լեյքերս») – 61,5 մլն
3. Դերիկ Ռոուզ («Չիկագո») – 36,6 մլն
4. Քևին Դյուրանթ («Օքլահոմա») – 31,9 մլն
5. Դուեյն Ուեյդ («Մայամի») – 29,9 մլն
6. Քարմելո Էնթոնի («Նյու-Յորք») – 29,4 մլն
7. Ամարե Ստոդեմայր («Նյու-Յորք») – 26,7 մլն
8. Դուայթ Հովարդ («Հյուսթոն») – 25,5 մլն
9. Քրիս Փոլ («Քլիփերս») – 24,2 մլն
10. Դիրք Նովիցկի («Դալաս») – 23,2 մլն