Արոնյանի 4-րդ անընդմեջ ոչ-ոքին. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

IMG_6883

Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը դժվարությամբ խուսափեց պարտությունից Պետեր Լեկոյի հետ խաղում: Պարտիայի միջնամասում Լեկոն մեծ առավելության ստացավ, մի պահ թվում էր` պարտությունն անխուսափելի է, սակայն վերջնամասում հունգարացին մի քանի սխալ քայլ արեց և Լևոնին հաջողվեց հավասարեցնել դիրքն ու կես միավոր վաստակել: Այսպիսով Արոնյանը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց և այժմ իր ակտիվում ունի 2 միավոր:

4-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` Դին Լիրեն (Չինաստան) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 0.5 – 0.5, Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 0.5 – 0.5, Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) – Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)` 0.5 – 0.5:

Այս պահին մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորլ Գրիշչուկը` 3.5 միավոր, Կրամնիկը 2.5 միավորով երկրորդն է, Արոնյանը, Լիրենն ու Լեկոն 2-ական միավոր ունեն, Մորոզևիչն ու Գելֆանդը` 1.5-ական, Ինարկիևը` 1:

Մեկնաբանել