Մովսիսյանի գոլը սկիզբ դրեց Սպարտակի հաղթանակին

Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Տուլայի «Արսենալին» և վաստակած 22 միավորով հավասարվեց 6-րդ տեղում ընթացող Մոսկվայի «Դինամոյին»:

Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, իսկ 22-րդ րոպեին Քուինսի Պրոմեսը կրկնապատկեց այն: Հանդիպման մնացած ժամանակն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ, սակայն այլևս գոլեր չգրանցվեցին: Յուրա Մովսիսյանը գերզանց տպավորություն թողեց և փոխարինվեց 86-րդ րոպեին:

Մեկնաբանել