Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին, զոհեր

ca215a73fc8c525ac7430eaabd4953fdԱյսօր երեկոյան խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել են մարդատար «Գազելն» ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է առաջացել: Ըստ նախնական տեղեկությունների` կա 7 զոհ և մեծ թվով վիրավորներ: Մահացածներից մի քանիսը ամբողջովին այրվել են:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական խումբը: Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով 7 զոհի փաստը։ Հաղորդագրության համաձայն՝ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 108 կմ-ում բախվել են «Գազել» մակնիշի 08-11L պ/հ և «Կամազ» մակնիշի 533 SU 61 պ/հ ավտոմեքենաները, ինչից «Գազել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.44-ին, մարվել` 19.51-ին: Ամբողջությամբ այրվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենան:

Մեկնաբանել