Արոնյանը հաղթեց և գրավեց 4-րդ տեղը. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

IMG_7359

Մոսկվայում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 6 անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջին` 7-րդ տուրում սևերով առավելության հասավ ռուս էռնեստո Ինարկիևի նկատմամբ և վաստակած 4 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նույնքան միավոր վաստակած իսրայելցի Բորիս Գելֆանդը լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ Լևոնից և մրցաշարն ավարտեց 3-րդ տեղում:

Երկրորդ տեղը զբաղեցրեց ռուս Վլադիմիր Կրամնիկը` 4.5 միավոր, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց նրա հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկը` 5.5 միավոր:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը`

1. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 5.5 մ.

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 4.5 մ.

3. Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 4 մ.

4. Լևոն Արոնյան (Հայաստան)` 4 մ.

5. Դին Լիրեն (Չինաստան)` 3.5 մ.

6. Պետեր Լեկո (Հունգարիա)` 2.5 մ.

7. Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)` 2 մ.

8. Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան)` 2 մ.

Մեկնաբանել