«Դ!եմ եմ»-ը կրկին փողոցում

Նոյեմբերի 12-ին «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները ֆինանսների նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք պահանջում էին լուծել համատեղությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողների և դասախոսների խնդիրը։ Ոստիկանությունը ակտիվիստներին թույլ չտվեց մոտենալ նախարարության շենքին։