Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

dick-advocaat-segera-tangani-serbia

Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու հետ միևնույն I խմբում հանդես եկող Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկաատը պաշտոնանկ է արվել։ Այս մասին հայտնում է Eurosport-ը։

Արդեն տեղեկացրել ենք, որ Սերբիան երեկ սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվել է Դանիային և վաստակած մեկ միավորով ընթանում է I խմբի նախավերջին՝ 4-րդ տեղում։ Հենց վերոնշյալ հանդիպումից հետո Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդիպել են հոլանդացի մարզչին և փոխադարձ համաձայնությամբ խզել պայամանագիրը։

Առաջիկա երեքշաբթի օրը սերբերն ընկերական հանդիպում կանցկացնեն Հունաստանի հետ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ խաղում Սերբիայի հավաքականին խաղադաշտ կուղեկցի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռադովան Չուրիչիչը։

Մեկնաբանել