Մանկական Եվրատեսիլում Հայաստանը գրավեց երրորդ տեղը

BettyՄալթայում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթող է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցո Կանտյելոն՝ հավաքելով 151 միավոր: Նա ներկայացնում էր Tu primo grande amore երգը:

Երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բեթթին, որը կատարել է «Արևի երկիր» («People of the Sun») երգը, 144 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի ներկայացուցիչը 12-ական միավոր է ստացել Բուլղարիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Մալթայից:

Բեթթիին «Արևի մարդիկ» երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, գործիքավորողը` Մարտին Միրզոյանը:

Մրցույթին, որն անցել է «Միասին» խորագրով, մասնակցել է 16 երկիր:

Մեկնաբանել