Հրդեհ Մարզահամերգային համալիրում (լրացված)

Մարզահամերգայինում ՀՀԿ-ի կազմակերպաշ համերգից հետո հրդեհ է բռնկվել: Մարզահամերգայինում ՀՀԿ-ի կազմակերպաշ համերգից հետո հրդեհ է բռնկվել:

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ նոյեմբերի 17-ին տոնական համերգ էր անցկացվում` նվիրված Ուսանողների միջազգային օրվան, ծխապատ գոտի է ձևավորվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 21:25-ին, ահազանգ է ստացվել, որ Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենա, փրկարարական ջոկատ, արտակարգ իրավիճակների արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել արտակարգ իրավիճակների նախարարության հետ` հավելյալ մանրամասներ ստանալու համար, սակայն բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Ավելի ուշ ԱԻՆ պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:44-ին, մարվել՝ 23:26-ին: Այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25 քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ):

Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Ուշագրավ է, որ 2012թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյուն և հրդեհ էր տեղի ունեցել։ Հրդեհի հետևանքով միջոցառման մասնակիցները ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ և մարմնական վնասվածքներ։

Մեկնաբանել