Լիոնել Մեսսին ուժեղ հարված է ստացել գլխին ջրի շշով

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երեկ ուժեղ հարված է ստացել գլխին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում։

Մրցակցի հարկի տակ Սերխիո Բուսկետսի խփած գոլը տոնելու ժամանակ (կատալոնացիները հաղթել են նվազագույն հաշվով) տանտերերի երկրպագուներից մեկը ջրի շիշ է նետել կատալոնական ակումբի ֆուտբոլիստների ուղղությամբ։ Այն դիպել է արգենտինացու գլխին։

Արգենտինացին վրդովվել է այն փաստից, որ մրցավարը դրան ուշադրություն չի դարձրել և դեղին քարտ է ստացել վիճելու համար։

«Վալենսիայի» ղեկավարությունը խոստացել է խիստ պատժել շիշը նետած երկրպագուին՝ նրան ցմահ զրկելով «Վալենսիայի» մարզադաշտ այցելելու իրավունքից։

Մեկնաբանել