Արխիվային լուսանկարները դիտելով կարելի է դիպչել պատմությանն ու տեսնել անցյալն այնպես, ինչպես եղել է իրականում:
Այս նկարներում առավել քան ակնհայտ են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեզ շրջապատող աշխարհի հետ մի քանի տասնամյակի ընթացքում: Ուղղակի հիացմունքի է արժանի, թե որքան է մարդն առաջ շարժվել այդքան կարճ ժամանակում:
Ամանորի գլխավոր տոնածառը «Ռոքֆելլեր կենտրոնում»
Աթենքի օլիմպիական խաղերը 1896թ. և Սոչիի օլիմպիական խաղերը 2014թ.
Տիեզերքի առաջին լուսանկարը 1946թ. և հյուսիսափայլի լուսանկարը տիեզերքից 2013թ.
Օլիմպիադայի մարաթոնը Աթենքում 1896թ. և Լոնդոնում 2012թ.
Նյու Յորքի մետրոն 1904թ. և հիմա
Բեռլինյան պատը 1961թ. և մեր օրերում
1953թ․ Էդմունդ Հիլարին հաղթահարեց Էվերեստի գագաթը: 2013-ին Էվերեստը հաղթահարողների մի ամբողջ շղթա է ձգվում
1894․ առաջին թռիչքը ճախրասկավառակով: 2013․ ցատկ ստրատոսֆերայից