Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտնվել են «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնողների լավագույն եռյակում:
ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող այս մրցույթի եզրափակաիչ փուլ դուրս եկած երեք մարզիկների անունները հրապարակվել են ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:
Մրցանակը կշնորհվի 2015 թվականի հունվարի 12-ին:
Անցած տարի այն բաժին է հասել պորտուգալացի Ռոնալդուին, իսկ դրան նախորդած չորս տարիներին «Ոսկե գնդակը» շնորհավել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: