Դուք կարծրացել եք․ Ա․ Մանուկյանը ՀՀԿ-ին

«Դուք պարծենում եք, որ տասնհինգ համայնքում եղել է ընտրություն, և հաղթել եք դուք, դա աբսուրդ է, և չի կարող լինել նման բան, և դա պարծենալիք չէ, դա նշանակում է, որ Հայաստանում չկա ընտրական համակարգ։ Դուք ձեր ռեժիմով այլընտրանք ու ընտրություն չեք թողել»,- դեկտեմբերի 1-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։