Ջրային տնտեսության կոմիտեն կներառվի գյուղնախարարության կազմում

TH_WaterՋրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 1-ին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին ներկայացնելիս:

Վարչապետի խոսքով՝քանի որ կոմիտեի լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի գյուղատնտեսության նախարարության կազմում:

Ջրային տնտեսության պետ Վահե Հակոբյանը նոյեմբերի 22-ին իր դիմումի համաձայան ազատվել էր զբաղեցրած պաշտոնից

Նա այդ պաշտոնում էր այս տարվա օգոստոսի 4-ից: Մինչ այդ Վահե Հակոբյանը շուրջ մեկ տարի զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը` Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Վահե Հակոբյանը հակասություններ ուներ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Մեկնաբանել