Ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով

TH_AinԴեկտեմբերի 2-3-ին շրջանների մեծ մասում, 4-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը 4-ին կնվազի 1-3 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա:Երևանում դեկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին էական տեղումներ չեն սպասվում, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Դեկտեմբերի 2-ի ժամը 08.00-ի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, տեղ-տեղ առկա է մերկասառույց:Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դժվարանցանելի է, բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: