Բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստանի ԵՏՄ անդամակցության

WP_20141202_003Դեկտեմբերի 2-ին շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ Ազգային ժողովի դիմաց բողոքի ցույց անցկացրին ընդդեմ Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Ցույցին զուգահեռ Ազգային ժողովում շարունակվում էր Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի քննարկումը։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ակցիային մասնակցել են նաև «Ազգային ինքնորոշում միավորումը»՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ: Նա ներկայացրել է պատգամավորներին ուղղված իր ուղերձը` պահանջելով դեմ քվեարկել պայմանագրի վավերացմանը կամ չմասնակցել քվեարկությանը:

Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ի դիմաց ևս բողոքի ցույց էր անցկացվել՝ ընդդեմ պայմանագրի վավերացման, որը կազմակերպել էր «Հայազն» կուսակցությունը: Ցույցի մասնակիցները պայմանագրի վավերացմանը դեմ քվեարկելու պահանջով նամակ-կոչ էին ընթերցել:

Մեկնաբանել