Դեկտեմբերի 2-ը՝ երկրորդ անգամ

Դեկտեմբերի 2-ին մոտ երեք տասնյակ քաղաքացի Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ցույց էր անում ընդդեմ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցության։ Անցած տարվա դեկտեմբերին ԵՏՄ-ի անդամակցության դեմ բողոքող 100-ից ավելի քաղաքացի բերման էր ենթարկվել ոստիկանություն։