Ինչով է Հայաստանը ապահովագրված Ռոսսելխոզնադզորից

Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովը քննարկում էր Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին Հայաստանի ստորագրած պայմանագիրը։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մի քանի հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին՝ զգուշացնելով, որ ռուսական գերատեսչությունները, օրինակ՝ «Ռոսսելխոզնադզորը», կարող է կամայական որոշումներ կայացնել ԵՏՄ անդամ երկրների դեմ: