ԿԲ-ն կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից

Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան: Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան:

Կենտրոնական բանկը կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից. այս մասին ասված է գլխավոր դրամատան տարածած հաղորդագրությունում:

«Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում` արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին»,- նշում են Կենտրոնական բանկում:

Ֆինանասական գլխավոր կարգավորչի գնահատմամբ` այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով:

«Կենտրոնական բանկն այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների»,- գլխավոր դրամատան տարածած հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան:

Ըստ գլխավոր դրամատան՝ դեկտեմբերի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 442,33 դրամ, եվրոյինը՝ 549,95 դրամ, ռուբլունը՝ 8,49 դրամ։ Երևանի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 2-ին 1 դոլարի դիմաց կազմել է 450-470 դրամ:

Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվել էր 4%-ով․ 1 դոլարը 415 դրամից դարձել էր 435 դրամ։ Կենտրոնական բանկը նույն օրը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դրամի արժեզրկումը պայմանավորված է միջազգային իրողություններով։

Դրամի արժեզրկման վերաբերյալ ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութը` ստորև:

Մեկնաբանել