Ստորագրվել է «Հին Երևան» ծրագրի համաձայնագիրը

Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015թ.: Ծրագրի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2015թ.:

Հայաստանի կառավարությունը` ի դեմս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, և «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ընկերությունը` ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, դեկտեմբերի 2-ին համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:

Քաղաքաշինության նախարարությունը հիշեցնում է, որ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի որոշման համաձայն` քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր ապահովել Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:

Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015թ.: Կառուցապատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը կհամաձայնեցվի կողմերի միջև:

«Հին Երևան» նախագծի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է:

Վարդան Սիրմակեսը «Արմսվիսբանկի» սեփականատերն է և «Արցախբանկի» խոշոր բաժնետերը:

«Հին Երևան» նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել