Այվազյան ջան, ռեկորդ սահմանեցիք

Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովը քննարկում էր Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու Հայաստանի ստորագրած պայմանագիրը։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ասաց․ «Այվազյան ջան, ռեկորդ սահմանեցիք․ 1000-էջանոց ԵՏՄ պայմանագիրը ներկայացրիք երկու րոպեում»: