Վ. Պետրոսյանի և տուժողների միջև հնարավոր է հաշտություն

Դեկտեմբերի 2-ին Վարդան Պետրոսյանի գործով տուժողների ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ  հանդիպել է վթարի հետևանքով մահացած երկու երիտասարդների ծնողներին, նրանց առաջարկելով հաշտության եզրեր գտնել Վարդան Պետրոսյանի հետ։ Դերասանը ողջունեց այս հայտարարությունը, իսկ նրա պաշտպանը չի հավատում, որ Բալոյանը կարող էր հաշտեցման փորձ անել։