Ութ հետաքրքիր փաստ ձյան մասին

 

Պարզվում է՝ կան մարդիկ, որոնք խորը վախ ունեն ձյունից, ինչը նույնիսկ անուն ունի՝ կիոնոֆոբիա: Իսկ եթե ընդհակառակը՝ շատ են սիրում ձյուն, դա էլ կոչվում է կիոնոմանիա: 1046

 

 

 

Պարտադիր չէ, որ ջերմաստիճանը 0-ից ցածր լինի, որպեսզի ձյուն տեղա: Ձյուն կարող է տեղալ, օրինակ, 4C պլյուսի դեպքում: Ամպերի վերին շերտն ու այդ մասի սառը՝ 0C-ից ցածր օդը, ձևավորում են ձյունը: 74959_490762457632289_757428032_n

 

Սովորական ձյան փաթիլը կազմված է միջինը 180 միլիարդ մոլեկուլից:

a1400by1050-620x465

 

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ Մոնտանա նահանգում1887թ․ հունվարին: Փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ: Blackfoot_Winter

 

Իրականում ձյունն անգույն է, թափանցիկ, ոչ թե՝ սպիտակ: Ձյան բյուրեղը պրիզմայի նման բաղդատում է լույսը, ինչը մարդու աչքին տեսնելի չէ, ուստի մենք այն տեսնում ենք սպիտակ կամ բաց կապույտ գույնով: Երկրագնդի որոշ մասերում երբեմն կարելի է ականատես լինել կապույտ կամ կանաչ ձյան, որի պատճառը փաթիլի մեջ գտնվող կանաչ մամուռի մասնիկներն են:

Green_snow_crystals_by_Flina_Stock

 

Երկրագնդի վրա գտնվող քաղցրահամ ջրի 80%-ը գտնվում է սառույցի կամ ձյան տեսքով: Այն կազմում է երկրագնդի մակերևույթի 12%-ը: north_pole_from_space_1600x900

 

Այն տարածված «փաստը», որ էսկիմոսները ձյան համար ունեն 100 բառ, ուղղակի առասպել է: Իրականում, էսկիմոս-ալեուտական լեզուներին բնորոշ արմատական կառուցվածքը թույլ է տալիս բառարմատներից ավելի շատ նոր բառեր կազմել: igloo

 

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենամեծ Ձմեռ պապը պատրաստվել է մեկ ամսվա ընթացքում, Մեյն նահանգում և կրում է Մեյնի սենատոր Օլիմպիա Սնոուի անունը: Ավելի ճիշտ, այն Ձմեռ պապ չէր, այլ «ձյունանուշ» և ուներ 37,2 մետր բարձրություն: 2008WorldsTallestSnowWoman,BethelCitizenphoto