Արցախի անկախությանը նվիրված միջոցառում` ԱՄՆ Կոնգրեսում

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: Վաշինգտոն, դեկտ. 1, 2014: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: Վաշինգտոն, դեկտ. 1, 2014:

ԱՄՆ Կոնգրեսում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը և ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն իր ելույթում ասել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության հաստատման միակ ճանապարհը ԼՂՀ փաստացի անկախության:

Մինչ միջոցառման անցկացումը Աշոտ Ղուլյանը Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ: Ղուլյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Արցախին վերաբերող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Դեկտեմբերի 1-ին նա Վաշինգտոնում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ:

ԼՂՀ ԱԺ նախագահի վաշինգտոնյան հանդիպումները շարունակվում են: