Ո՛չ ԵՏՄ-ին. բողոքի ակցիա խորհրդարանի մոտ

voch ETMin2Դեկտեմբերի 3-ին շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ցույց անցկացրին ընդդեմ  Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության: Ցույցին զուգահեռ Ազգային ժողովում շարունակվում էր Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու՝ հոկտեմբերի 10-ին ստորագրած պայմանագրի քննարկումը։

Քաղաքացիները պատգամավորներին դիմավորեցին խորհրդարանի շենքի մուտքի մոտ՝ վանկարկելով՝  «Ո՛չ ԵՏՄ»-ին, և կոչ արեցին դեմ քվեարկել պայմանագրի վավերացմանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մոտեցավ քաղաքացիներին և հայտարարեց, որ պատգամավորները, որոնք կողմ կքվեարկեն, Սերժ Սարգսյանի կամակատարներն են: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ասաց, որ կողմ է փաստաթղթի վավերացմանը՝ հաշվի առնելով հայ ժողովրդի շահերը:

Ցուցարար քաղաքացիներն իրենց հետ բերել էին իրենց խոսքով՝ «Անկախության չհռչակագիր»՝ ուղղված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին, որը 1991թ. ընթերցել է Հայաստանի անկախության հռչակագիրը:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու դեմ բողոքի ցույցեր կամզակերպվել էին նաև երեկ՝ դեկտեմբերի 2-ին, և նախորդ օրը։

Սեփ․ լր․