Սաակաշվիլին մտածում է Վրաստան վերադառնալու մասին

pic_facab4712a62bb4234a1806efe4ce124Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտածում է Վրաստան վերադառնալու մասին: Այս մասին նա հայտարարել է Թբիլիսիում իր հիմնած գրադարանում տեղի ունեցած հեռուստակամրջի ժամանակ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Սաակաշվիլին հաստատել է, որ իրեն առաջարկվել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը և ասել է, որ մերժել է առաջարկը՝ պայմանավորված Վրաստան վերադառնալու և Վրաստանին ծառայելու մտադրությամբ:

Նա ասել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքները շուտով կփարատվեն:

«Ես չեմ կարող զայրանալ անհեթեթ մեղադրանքների վրա: Չեմ կարող երկիրը թողնել տգետներին: Մտածում եմ վերադառնալ, և անպայման կվերադառնամ»,- ասել է նա։

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է նախագահության շրջանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որի համար նախատեսված է մինչև ութ տարվա ազատազրկում։ Ներկայում Վարդերի հեղափոխության առաջնորդ Սաակաշվիլին ապրում է Միացյալ Նահանգներում և դասախոսում է ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։