Իշխանությունը տվեք ինձ․ Հ․ Բագրատյան

«Դուք խոսում եք միայն օգուտներից, իսկ ինչո՞ւ չեք խոսում կորցրած հնարավորություններից, որն, ի դեպ, ավելի մեծ է։ Կարգին աշխատեիք՝ չտայիք մոնոպոլիաները, ինչ է, կարծում եք, ռուսներին չի՞ կարելի ասել՝ չէ։ Եթե չեք կարողանում ասել՝ ոչ, հրաժարական տվեք, և իշխանությունը տվեք մեզ։ Բերել ասում եք՝ սա է, ու վերջ, բայց տենց չի, և ես այն չեմ վավերացնելու»,- ասաց Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեկտեմբերի 3-ին՝ ԱԺ-ում, քննարկելով Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի ստորագրած պայմանագիրը։