ԲՀԿ-ն կողմ է քաղաքապետարանի ցածր վարձատրվողների աշխատավարձերի բարձրացմանը

ԲՀԿ-ն դեմ է քաղաքապետարանի հաստիքային աշխատողների աշխատավարձի բարձրացմանը` «ելնելով սոցիալական արդարության սկզբունքից»: ԲՀԿ-ն դեմ է քաղաքապետարանի հաստիքային աշխատողների աշխատավարձի բարձրացմանը` «ելնելով սոցիալական արդարության սկզբունքից»:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել քաղաքի 2015թ. բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությամբ, ըստ որի` Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն 30%-ով, մինչդեռ քաղաքապետի առաջարկով այդ բարձրացումը կազմում է շուրջ 20%:

ԲՀԿ խմբակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք առաջարկում են 2015թ. քաղաքային բյուջեով նախատեսված 81 549 300 դրամի ավելացումը փոխել՝ այն դարձնելով 122 549 300 դրամ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատողների աշխատավարձերը բարձրացնել 25-30%-ով, ի տարբերություն 2015թ. բյուջեով նախատեսվող 15-20%-ով բարձրացման:

Խմբակցությունը նշում է, որ «այս ամենով հերքում է շահագրգիռ պաշտոնյաների և նրանց շահերը սպասարկող լրատվամիջոցների տարածած սուտն ու ապատեղեկատվությունը, թե իբրև ԲՀԿ խմբակցությունը դեմ է 7000 աշխատողների, այդ թվում՝ գրադարանավարների և մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը»:

«Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է եղել քաղաքապետարանի 1782 հաստիքային աշխատողների աշխատավարձի միջինը 15%-ով բարձրացնելու առաջարկին` ելնելով սոցիալական արդարության սկզբունքից՝ նախապատվությունը տալով առավել ցածր վարձատրվող աշխատողների աշխատավարձերի առաջնահերթ բարձրացմանը»,- ասված է ԲՀԿ-ի հայտարարությունում:

Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում որոշում էր ընդունվել, որով բացի քաղաքապետից` պետք է բարձրացվեն նաև փոխքաղաքապետերի, վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի 1700-ից ավելի աշխատակիցների աշխատավարձերը։

Որոշման քննարկումը թեժ բանավեճի պատճառ էր դարձել նիստին մասնակցող ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հայտարարել էր, որ աշխատավարձերի բարձրացումը նպատակահարմար չեն համարում, քանի որ բարձրացման համար հատկացվող գումարը շատ մեծ է, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու: Զեկուցող փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ընդդիմախոսներին հիշեցրել էր, որ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը օրենքով է նախատեսված։ Արդյունքում ԲՀԿ-ի ավագանու անդամները բոյկոտել էին նիստը և լքել դահլիճը։

Մեկնաբանել