Քաղավիացիան կհամագործակցի մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ

«Ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ երկրների մեծ մասի հետ ստորագրվեցին համապատասխան փաստաթղթեր»,- ասված է ՔԱԳՎ տարածած հաղորդագրությունում: «Ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ երկրների մեծ մասի հետ ստորագրվեցին համապատասխան փաստաթղթեր»,- ասված է ՔԱԳՎ տարածած հաղորդագրությունում:

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) նոյեմբերին Ինդոնեզիայում կազմակերպված Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսում երկկողմ հանդիպումներ է ունեցել Եվրամիության պատվիրակության և 13 պետությունների քաղաքացիական ավիացիոն իշխանությունների պատվիրակությունների հետ:

ՔԱԳՎ տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանը մասնավորապես բանակցել է Լեհաստանի, Իսլանդիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Սինգապուրի, Կատարի, Թաիլանդի, Քուվեյթի, Նորվեգիայի և Հորդանանի հետ:

Հանդիպումների ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի կառավարության որդեգրած օդային ոլորտի ազատականացման քաղաքականությունը, որպեսզի հնարավորության դեպքում այդ երկրներն իրենց բիզնես ծրագրերում ներառեն նաև Հայաստանը:

«Հայկական պատվիրակության հետ երկկողմանի բանակցություններին մասնակցող բոլոր պատվիրակությունները համաձայնվեցին ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք նախատեսված են յուրաքանչյուր կողմի ներպետական ընթացակարգերով: Ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ երկրների մեծ մասի հետ ստորագրվեցին համապատասխան փաստաթղթեր»,- ասված է ՔԱԳՎ տարածած հաղորդագրությունում:

«Հայաստանի օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը» հունիսի 6-ին ներկայացվել էր կառավարության նիստում: ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը նշել էր, որ ոլորտի ազատականացումը փուլային տարբերակով կլինի, պետությունն ավիաընկերությունների առջև պարտավորություններ չի ստանձնի և նրանց չի հովանավորի։

Մեկնաբանել