Մանչեսթեր Սիթին հայտնել է ռեկորդային եկամուտների մասին

1162_manchester_city

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը հրապարակել է 2013/14 մրցաշրջանի ֆինանսական զեկույցը՝ հայտնելով ռեկորդային եկամուտների մասին։

Ըստ այդ զեկույցի՝ անգլիական ակումբի եկամուտը նախորդ մրցաշրջանում աճել է 28 տոկոսով՝ կազմելով 346.5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս գումարի մեջ ներառած են նաև Անգլիայի պրեմիեր լիգայի (101.9 մլն) և Չեմպիոնների լիգայի (31.3 մլն) հեռուստատեսային վաճառքներից ստացված գումարները։

«Մանչեսթեր Սիթիի» վնասվները նվազել են 2 անգամ՝ կազմելով 23 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս գումարի մեջ ներառված է նաև ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր փլեյի համար վճարված 16 միլիոն տուգանքը։

Ակումբը նաև խոստացել է, որ չի խախտի ֆեյր փլեյի կանոնները և ավելի շատ գումար չի ծախսի ֆուտբոլիստների գնման համար, քան վաստակում է։