Ահաբեկչական հարձակում Գրոզնիում, 10 զոհ

141204054759_publishing_house_grozny_624x351_apԴեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը մի խումբ զինյալներ հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ճանապարհապարեկային ծառայության անցակետի վրա: Չեչնիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է ծառայության երեք աշխատակից, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Այնուհետ զինյալները դիրքավորվել են հրատարակչատանը, որտեղ տեղակայված են հանրապետության թերթերի, էլեկտրոնային պարբերականների և ռուսական մի շարք լրատվամիջոցների խմբագրություններ։ Հաղորդվում է, որ զինյալների չեզոքացման գործողությունը ղեկավարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Նա հայտարարել է, որ «ոչնչացվել է յոթ ահաբեկիչ»: Նրա խոսքով՝ զինյալները մտադիր են եղել քաղաքում խոշոր ահաբեկչություն իրականացնել: Կադիրովը չի բացառել, որ զինյալները Չեչնիա են թափանցել «այլ շրջաններից, քանի որ դրան ընդունակ անօրինական զինյալ խմբավորւոմների անդամներ Չեչնիայում չկան»:

Փոխհրաձգության հետևանքով հրատարակչատունն ամբողջովին այրվել է։ Կադիրովը հայտարարել է, որ կկառուցվի նորը:

Մեկնաբանել