Սևիլյայի խաղացողը 218 վայրկյանում դարձել է հեթ-տրիկի հեղինակ

Իսպանական «Սևիլյայի» հարձակվող Յագո Ասփասը կարողացել է հեթ-տրիկի հեղինակ դառնալ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում՝ այն ձևակերպելով ընդամենը 218 վայրկյանում։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Այդ խաղում «Սևիլյան» հաղթել է «Սաբադել» թիմին 5։1 հաշվով։ Ասփասը գոլերի հեղինակ է դարձել 58-րդ, 59-րդ և 62-րդ րոպեներին։

Չնայած իր այս հաջողությանը, Ասփասին չի հաջողվել սահմանել համաշխարհային ռեկորդ։ Ամենաարագ հեթ-տրիկը ձևակերպվել է 1995 թվականին շվեդ հարձակվող Մագնուս Արվիդսոնի կողմից։ «Հասլեխոլմ» և «Լանդսքրոն» թիմերի միջև մրցապայքարում նա երեք գոլ էր խփել 89 վայրկյանում։

Մեկնաբանել