Խոստացել էինք ինտեգրվել Եվրոպային

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում շարունակվեց քննարկումը Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի ստորագրած պայմանագրի շուրջ։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ 2012թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողին խոսք էր տրվել, որ ինտեգրումը լինելու է դեպի Եվրոպական միություն։