ԵՏՄ-ն փորձություն է, որը պետք է հաղթահարել․ Ա․ Ռուստամյան

«Պատերազմում, ինչպես պատերազմում կամ՝ երբ թնդանոթները կրակում են, մուսաները լռում են։ Ահա այս սկզբունքներով էլ Դաշնակցություն խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի ստորագրած պայմանագրի ԱԺ վավերացմանը»,- կողմ քվեարկելու մասին դեկտեմբերի 4-ին՝ ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։