Հարություն Խաչատրյանի ֆիլմը՝ Թուրինի կինոփառատոնի մրցանակակիր

2Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Հայկ. փախուստ»-ը, արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին, հաղորդում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:

Մրցույթին, որն անցկացվել է նոյմեբերի 21-29-ը, մասնակցել է 10 ֆիլմ` ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, Բելգիայից, Սիրիայից և Հայաստանից:

Միջազգային ժյուրիի կազմում եղել են չեխ վավերագրող Մարեկ Հովորկան, գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենն ու ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Բատիստ Մորենը, որոնք մրցանակը հանձնել են հետևյալ եզրակացությամբ.

«Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարի Շվեյցարիայի Նյոն քաղաքի Vision du Reel կինոփառատոնում՝ ապրիլի 30-ին: Ֆիլմը թատերական ռեժիսորի մասնագիտությամբ մարդու մասին է, որը ինչ-ինչ պատճառներով հեռացել է հայրենիքից, ապրել ու աշխատել Հեռավոր Արևելքում, Ռուսաստանի այլ վայրերում:

Մինչ այժմ ֆիլմը մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոների, այդ թվում ՝ Մոսկվայի, Եկատերինբուրգի, Թբիլիսիի վավերագրական ֆիլմերի Cinedoc, Ալժիրի, Ժնևի միջազգային կինոփառատոներին: Կոսովոյի միջազգային կինոփառատոնում Հայկ. փախուստ» ֆիլմը, որ վավերագրական միջազգային մրցութային անվանակարգում էր առաջադրված, արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:

Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» կինոշարքի երկրորդ ֆիլմը՝ «Լևոն. փակուղի» կամ «Գրին քարտ» աշխատանքային վերնագրերով, նվիրված է Լևոն անունով մի ինժեների: Ֆիլմն այժմ մոնտաժի փուլում է:

Մեկնաբանել