Ժամկետային զինծառայող է վիրավորվել, հարուցվել է քրեական գործ

investigation-committeeԴեկտեմբերի 2-ին պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքում ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն դիրքի պայմանագրային զինծառայող, շարքային Կ. Անանյանը։

Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 358․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (զենքի գործադրմամբ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը), կատարվում է նախաքննություն։

«Նախաքննությամբ պարզվել է, որ 02.12.2014թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում վիճաբանություն է առաջացել դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Հ. Ղազարյանի և դիրքի ավագի օգնական, պայմանագրային զինծառայող, շարքային Դ. Սարիբեկյանի միջև։ Հ. Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, որի արդյունքում՝ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն դիրքի պայմանագրային զինծառայող, շարքային Կ. Անանյանը»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Նշվում է, որ Անանյանը տեղափոխվել է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, և ներկայում նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հ. Ղազարյանը ձերբակալվել է։