Թիերի Անրին կարող է կրկին հրավեր ստանալ Ֆրանսիայի հավաքականից

hi-res-163801745-thierry-henry-of-new-york-red-bulls-looks-on-prior-to_crop_exact

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարող է կրկին հրավիրվել երկրի ազգային հավաքական: Այս մասին հաղորդում է Goal.com կայքը:

Անրին կարող է ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի կազմում հաջորդ տարվա մարտին կայանալիք Բրազիլիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Անրիի վերադարձի օգտին հանդես են եկել նրա նախկին թիմակից Զինեդին Զիդանը, ինչպես նաև Արսեն Վենգերը, ում ղեկավարությամբ Անրին խաղացել է Լոնդոնի «Արսենալում»:

«Այս նախաձեռնությունը քննարկվում է զանգվածային լրատվության միջոցներում: Անրին մեծ ֆուտբոլիստ է: Նա Ֆրանսիայի ֆուտբոլի պատմության անբաժանելի մասն է, ինչպես նաև որոշ այլ ֆուտբոլիստներ: Ես կմտածեմ այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև ժամանակ է պետք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկելու համար», – ասել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Մեկնաբանել