Իսպանացի 88 երկրպագու 5 տարով զրկվել է մարզադաշտեր այցելելու իրավունքից

image

Իսպանիայում Մադրիդի «Ատլետիկոյի» և Լա Կորունյայի «Դեպորտիվոյի» 88 երկրպագուներ 5 տարով զրկվել են մարզադաշտ այցելելու իրավունքից: Ընդհանուր առմամբ` նրանք տուգանվել են 60001 եվրոյով: Այս մասին հաղորդում է իսպանական Marca մարզական պարբերականը:

Նման որոշում կայացվել է նոյեմբերի 30-ին Մադիդում երկու թիմերի երկրպագուների միջև ծեծկռտուքից հետո: Այն ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 11 մարդ, ևս մի հոգ մահացել է հիվանդանոցում:

Մեկնաբանել