ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարգևատրել են Կասպշիկին

Մինսկի խնբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Լուսանկարը` Ուորլիքի թվիթերյան էջից: Մինսկի խնբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Լուսանկարը` Ուորլիքի թվիթերյան էջից:

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանը դեկտեմբերի 4-ին պարգևատրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված գործունեության համար: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ է նշանակվել 1997թ. հունվարին: Մինչ այդ` 1996թ. հուլիսից եղել է անձնական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը: Ավելի վաղ Լեհաստանի ավագ դիվանագետն էր Կուբայում և Զիմբաբվեում:

Ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ղարաբաղյան ուղղաթիռի հարցով Կասպշիկը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում մի շարք հանդիպումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա ցանկություն էր հայտնել նաև այցելել ուղղաթիռի անկման վայրը, սակայն Բաքվում հայտարարել էին, թե իրենք չեն կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել դեսպանին: