Քրեական գործ՝ զինվորի մահվան փաստի առթիվ

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանի մահվան փաստի առթիվ։

Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով, կատարվում է նախաքննություն։

«Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Համաձայն Քննչական կոմիտեի՝ 1995թ․ ծնված շարքային Արթուր Մարգարյանը դեկտեմբերի 4-ին հայտնաբերվել է զորամասի պահակակետից քիչ հեռու՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով։ Նա մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։