«Մեսսի» ֆիլմի շնորհանդեսը` հունվարի 1-ին

Այսօր հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 1-ին: Այս մասին տեղեկանում ենք կատալոնական ակումբի պաշտոնական կայքից:

Ֆիլմի սցենարի հեղինակն արգենտինացի մեկ այլ ֆուտբոլիստ, 1986 թվականի աշխարհի չեմպիոն Խորխե Վալդանոն է: Ֆիլմում նկարահանվել են նաև «Բարսելոնայում» Մեսսիի թիմակիցներ Խերարդ Պիկեն, Անդրես Ինյեստան և Խավյեր Մասկերանոն:

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է նաև ֆիլմի թրեյլերը:

Մեկնաբանել